Vet Line անասնաբուժական կլինիկան, որը աշխատում է օրական 24 ժամ, զբաղվում է շների և կատուների հիվանդությունների ախտորոշմամբ, բուժմամբ, պրոֆիլակտիկ միջոցառումների իրականացմամբ, իրականացնում է տարբեր բարդության վիրահատություններ...

Տեղում կատարվում է արյան ընդհանուր և բիոքիմիական հետազոտություն, սոնոգրաֆիա, մանրադիտակային հետազոտություններ, մաշկի հետազոտություն Վուդի լամպի օգնությամբ և այլն: Կից մատուցվում է նաև գաստրոսկոպիայի, ռենտգենի և այլ ախտորոշիչ միջոցառումների ծառայություն:
Կլինիկան հագեցած է նորագույն տեխնիկաներով, իսկ մասնագետները անցել են մի շարք վերապատրաստումներ: Նրանք մասնակցել են միջազգային կոնֆերանսների Հայաստանում՝ Անգլիայից, Գերմանիայից և Ռուսաստանից ժամանած անասնաբույժների մոտ, ինչպես նաև մասնակցել են կոնֆերանսների Անգլիայում, Ֆրանսիայում, Կիպրոսում, Ռուսաստանում, Վրաստանում:

Վստահ եղեք, որ ուրախ, զվարճասեր երիտասարդ մասնագենտները միշտ կհասնեն օգնության օրվա ցանկացած ժամին և եղանակին, և Ձեր կենդանիները Vet Line անասնաբուժական կլինիկայում կհայտնվեն ապահով, վստահելի ձեռքերում:

«ՎԵՏԼԱՅՆ» ԿԼԻՆԻԿԱՅԻ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
-Կլինիկան աշխատում ենք շուրջօրյա: Յուրաքանչյուր կանչին արձագանքում է հնարավորինս արագ: -Կլինիկայի ժամանակակից սարքավորումները և բժիշկների մեծ փորձը թույլ են տալիս հաջողությամբ լուծել նույնիսկ բարդ խնդիրները: -Սպասարկման բարձր որակը:
-Հարմարավետ սպասասրահը:
-Համացանցի հասանելիությունը:
«ՎետԼայն» կենդանաբուժական կլինիկան գեղեցկություն և առողջություն է պարգևում Ձեր կենդանիներին:
Հետաքրքիր է նաև․․․
Bebino Armenia, ամենափոքրերի համար
- 11.06.2023
ՎԵՐՋԻՆՆԵՐԸ
Հակոբ Ասլանյան, Արցախյան 3 պատերազմների մասնակից
- 2026-01-28 16:58:00
Այս տարին իսկապես հրաշքներով լի էր, Լուսինե Թովմասյան
- 2026-01-08 11:48:00
Այաքս Ակադեմիա, ֆուտբոլային ակումբ
- 2025-11-25 13:46:00
Հայկ Աջապահյան, «Ամանորի հրաշքը» գրքի գեղեցիկ շնորհանդեսը
- 2025-11-22 18:16:00
Քրիստինա Սահակյան, հաշվապահ, դրամաշնորհների/ֆինանսների կառավարիչ
- 2025-11-19 04:54:00
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵԼ
More Stories
All Rights Reserved © 2026