Ծրագրավորում, միքիչ վեբ-դիզայն, ավտո, տեխնոլոգիաներ և տեխնիկա․ մեկ-մեկ հետաքրքիր բաներ գրելու և կիսվելու ցանկություն։
«Samsung հանրապետության» հզորության գաղտնիքը՝ սովորական ընկերությունից մինչև համաշխարհային անփոխարինելի կայսրություն։ Միլիոնավոր դոլարների դրամատիկ պատմությանը, Apple-ի դեմ մղվող «ատոմային» պատերազմի մանրամասները և այն սուրբգրային կանոնը, որը թույլ է տալիս Samsung-ի ղեկավարներին կառավարել աշխարհը նույնիսկ բանտախցից։
Մեծ բիզնեսի աշխարհում գործում է դաժան օրենք, որը հիշեցնում է Warhammer-ը. պատերազմն ընթանում է ամեն վայրկյան: Մեկ սխալ քայլ, և դու դիակ ես:
Բայց կա մեկ հսկա, որը թքած ունի այդ կանոնների վրա: Samsung-ը: Այս կորպորացիան թույլ է տալիս աղետալի սխալներ մեկը մյուսի հետևից, նրա հեռախոսները պայթում էին ամբողջ աշխարհում, իսկ ղեկավարները բանտ էին նստում կոռուպցիայի համար: Եվ, այնուամենայնիվ, Samsung-ը ոչ միայն գոյատևում է՝ այլև ծաղկում:
Ինչպե՞ս է դա նրանց հաջողվում: Պատասխանը թաքնված է «Չեբոլ» կառուցվածքի և բացարձակ անփոխարինելիության փիլիսոփայության մեջ: Եկեք վերլուծենք այս անմահության անատոմիան:
Samsung-ը հասկանալու համար պետք է մոռանալ «ընկերություն» բառը: Սա Չեբոլ է՝ կլանային կառուցվածք, որտեղ բիզնեսն ու ընտանիքը միահյուսված են ազգի ճակատագրի հետ:
Հարավային Կորեայում Samsung-ը պարզապես լոգոտիպ չէ սմարթֆոնի վրա: Դա ամբողջ կյանքի էկոհամակարգ է: Դուք կարող եք ծնվել Samsung-ի ծննդատանը, ապրել Samsung-ի կառուցած բնակարանում, սովորել նրանց համալսարանում, բուժվել նրանց կլինիկայում և վճարել նրանց ապահովագրությամբ: Եվ նույնիսկ երբ մահանաք, ձեզ կհուղարկավորի Samsung-ի ծիսական ծառայությունը:
Այս համակարգը ծնվել է 1950-ականներին, երբ պատերազմից հետո Կորեայի կառավարությունը որոշեց. մենք չենք կարող փրկել բոլորին, դրա համար անսահմանափակ գումարներ և պաշտպանություն/առավելություն կտանք ընտրյալ ընտանիքներին, որպեսզի նրանք դուրս բերեն տնտեսությունը ճգնաժամից: Լի ընտանիքը դարձավ այդ Չեբոլներից նրանցից մեկը, և այսօր նրանց ազդեցությունն անսահման է:
90-ականների սկզբին Samsung-ը հարուստ էր, բայց արտադրում էր բացարձակ «զիբիլ»: ԱՄՆ-ում նրանց տեխնիկան դրված էր խանութների ամենացածր դարակներում՝ անհայտ բրենդների կողքին: Սա կատաղեցնում էր Սամսունգի նախագահ Լի Գոն Հիին (Լի II):
1993-ին նա հավաքում է բոլոր մենեջերներին ու վերջնագիր ներկայացնում. «Փոխեք ամեն ինչ, բացի ձեր կանանցից և երեխաներից»: Բայց երևի մենեջերները նրան այքան էլ լավ չէին հասկացել, քանի որ նրանց առաջին բջջային հեռախոսների խոտանը հասնում էր խայտառակ 12%-ի:
Այդ ժամանակ Լին կատարում է մի քայլ, որը ընդմիշտ փոխում է ընկերության գենը: Մտնելով Գումի քաղաքի գործարան, հրամայում է հավաքել պահեստի ամբողջ ապրանքը՝ 150,000 հեռախոս և ֆաքս՝ ընհանուր 50 միլիոն դոլար արժողությամբ (ներկայիս 112 միլիոն դոլար): դուրս է բերում 2000 աշխատակիցների, նրանց գլխին կապում «Որակը վեր է ամեն ինչից» գրությամբ ժապավեններ և նրանց հեկեկոցների ներքո այրում այդ էլեկտրոնիկայի սարը:
Մինչ միկրոսխեմաները հալվում էին, մնացորդների վրայով անցնում են բուլդոզերով: Ուղերձը պարզ էր. «Եթե դուք ևս մեկ անգամ խոտան արտադրեք, ես կայրեմ գործարանը»: Հենց այդ մոխրից էլ ծնվում է այն Samsung-ը, որն այսօր կառուցում է Բուրջ Խալիֆան, մարտական տաներ և աշխարհի ամենամեծ նավերը:
2000-ականներին Samsung-ը արտադրում է մասեր ուրիշների համար, բայց չուներ սեփական դեմք: Երբ հայտնվում է iPhone-ը, Սթիվ Ջոբսը Android-ին «միջուկային պատերազմ» է հայտարարում, այդ թվում Samsung-ին, որըօգագործում էր Android: Samsung-ը ընդունում է մարտահրավերը, բայց սկզբում, միևնուն է գնքւմ է կրկնօրինակման ճանապարհով, շատ բաներ կրկնօրինակում iPhone-ից:
Անցնելով դատարաններով և միլիարդ դոլարի տուգանքներ վճարելու ճանապարհով Samsung-ը միևնուն է չի նահանջում ու չի կոտրվում: Ընդհակառակը, թերթերի վերնագրերը՝ «Apple-ն ընդդեմ Samsung-ի», կորեացիների համար դառնում են գովազդ, որը հնարավոր չէր գնել փողով: Այդ ժամանա է, որ աշխարհը տեսնում է. կա ընդամենը երկու թագավոր:
Բայց իրական բեկում տեղի է ունենում, երբ Samsung-ը վարձում է մարքետոլոգ Թոդ Փենդլթոնին: Նա տվալիս է մի խորհուրդ, որը դառնում է ոսկե կանոն.
«Մի՛ հարվածեք ուժով երկրորդ կամ երրորդ տղային: Հարվածեք/ապտակեք սենյակի ամենաուժեղի դեմքին և այդպես ցույց տվեք ձեր ուժը»:
Samsung-ը սկսեց «The Next Big Thing» (բառացի․ Հաջորդ կարևոր բանը) հանճարեղ արշավը, որտեղ ծաղրում էր հերթերում կանգնած Apple-ի ֆանատներին: Մեսիջը փայլուն էր. Android-ի օգտատերերը խելացի անհատականություններ են, ովքեր չեն խաբվում մարքետինգին, ի տարբերություն Apple-ի «ոչխարների»:
Samsung-ի պատմությունը ոչ միայն հաջողություն է, այլև քրեական դրամա: Կայսրության նկատմամբ վերահսկողությունը պահպանելու և 6 միլիարդ դոլար ժառանգության հարկից խուսափելու համար ժառանգորդ Լի Ջե Յոնը (Լի III) իրականացնում է ընկերությունների միաձուլման բարդ սխեմա:
Դրա համար անհրաժեշտ էր պետության աջակցությունը: Պարզվում է, որ երկիրը ղեկավարում էր ոչ թե նախագահ Պակ Կըն Հեն, այլ նրա ընկերուհին՝ շաման Չխվե Սուն Սիլը: Samsung-ը 38 միլիոն դոլար էր «փոխանցել» Չխվե Սուն Սիլի ընկերուհու հիմնադրամներին և գնել էլիտար ձի՝ Վիտանա V անունով, նրա դստեր համար: Չխվե Սուն Սիլ-ը խորհուրդներով ու ցանկությամբ (գուցե նաև կախարդանքով) երկրի ղեավարը օգնում էր ու աջացում Samsung-ի ցանկացած նախաձեռնության։
Երբ սա բացահայտվում է, ժողովուրդը դուրս է գալիս փողոց՝ ցույցեր, ընդվզումներ: Նախագահին դատապարտում են 24 տարվա ազատազրկման, իսկ Samsung-ի ղեկավար Լի Ջե Յոնին՝ բանտարկում: Պատկերացրեք պահի սյուրռեալիզմը. 2017 թվական, Ասիայի ամենահզոր կորպորացիայի ղեկավարը, ով գրեթե ղեկավարում էր երկիրը, այժմ նստած է 6մ/ք մենախցում՝ առանց ցնցուղի և ինտերնետի, և նորություններ է դիտում LG հին հեռուստացույցով:
Եվ ահա մենք հասնում ենք գագաթնակետին: Մինչ «կայսրը» բանտում էր, իսկ ֆլագմանային Galaxy Note 7 հեռախոսները պայթում էին ամբողջ աշխարհում և հետ կանչվում շուկայից (վնասը՝ 5 միլիարդ դոլար), ընկերությունը հայտարարում է պատմության մեջ ռեկորդային շահույթի մասին:
Այդ տարի թողարկվում է հեղափոխական iPhone X-ը: Apple-ի ամենաթանկ հեռախոսը: Բայց ո՞վ էր պատրաստել iPhone X-ի էկրաններն ու հիշողությունը: Samsung-ը: Յուրաքանչյուր վաճառված 1000 դոլարանոց iPhone-ից Samsung-ը վաստակում էր 110 դոլար : Որքան հարստանում էր Apple-ը, այնքան հարստանում էր Samsung-ը:
Այո, անսահման դժվարությունների միջով անցնելիս Samsung-ը 2000-ականներից սկսած արդեն դարձել էր մի հասկա ազմակերպություն, որը զբաղվում էր ամեն ինչով, սկսած արտադրությունից մինչև կրթություն և բժշկություն։ Չկար մի ենթակառուցվածք, որտեղ նա չունենար չափաբաժին կամ ազդեցություն, ու նրա ազդեցությունը Ասյական երկրներից հասնում էր ԱՄՆ։
Samsung-ի պատմությունը մեզ սովորեցնում է սարսափելի, բայց սթափեցնող ճշմարտություն: Ժամանակակից աշխարհում կարևոր չէ՝ դու «լավն» ես, թե «վատը»: Կարևոր չէ՝ արդար ես խաղում, թե ոչ: Կարևոր է միայն մեկ բան. որքանով ես դու անփոխարինելի:
Samsung-ը դարձել է մեր իրականության ենթակառուցվածքը: Դուք կարող եք ատել նրանց, ատել նրանց մեթոդները, կարող եք լինել iPhone-ի երդվյալ ֆանատ: Բայց հենց հիմա լույսի ֆոտոնները ձեր աչքերին են հասնում այն էկրանի մատրիցայի միջոցով, որը հորինել են նրանք, իսկ այս տեքստի տվյալները պահվում են այն հիշողության սարքերում, որոնք ստեղծել են նրանք:
Ի՞նչն է ձեր գործում ձեզ դարձնում այնքան անփոխարինելի, որ նույնիսկ ձեր մրցակիցները ստիպված լինեն վճարել ձեզ՝ գոյություն ունենալու համար: