• 15 հոկտեմբեր, 2024
     Ապլիկացիա գունավոր թղթերից՝ զատիկ և աղվես

    Ապլիկացիա գունավոր թղթերից՝ զատիկ և աղվես

    ԶԱՏԻԿ

    Սկզբում կտրտում ենք 2 շրջանակներ կարմիր թղթից և սև կիսաօվալ: Նաև կարող ենք կտրտել փոքրիկ սև շրջանակներ կամ նկարել: Կարմիր շրջանակների վրա սոսնձում ենք սև, փոքրիկ կլորակները կամ նկարում ենք դրանք: Սև կիսաօվալի մեջտեղի հատվածին սոսնձում ենք առաջին շրջանակը, իսկ երկրորդ շրջանակը ծալում ենք մեջտեղից և սոսնձում ենք առաջին շրջանակին: Կարող ենք նկարել նաև աչուկներ և բեղիկներ:  

    ԱՂՎԵՍ

    Կտրում ենք պլաստիկ ափսեն 1/4 չափով: Մանր կտրատում ենք գազարագույն թղթեր: Ապսեն պատում ենք սոսնձով և թղթի կտորները փակցնում ենք ափսեի կտորին: Սոսնձում ենք հնարավորինս շատ թղթիկներ: Ձևավորենք ականջներն ու աչուկները. Գազարագույն թղթից կտրտում ենք 2 եռանկյուններ, իսկ սպիտակ թղթից երկու փոքրիկ շրջանակներ, որոնց մեջտեղում նկարում ենք սև շրջանակներ, ինչպես ցույց է տրված նկարում: Ամրացնում ենք ափսեին սոսնձով կամ ստեպլերի օգնությամբ: Ուրախ ժամանց փոքրիկներ...  

    Ապլիկացիա - արջուկ, ձկնիկ, ծաղիկ

    Ապլիկացիա - արջուկ, ձկնիկ, ծաղիկ

    Հաջորդը

    Մեկնաբանել