Երևանի հարթավայրի արևելյան կողմից հոսում է մի փոքր գետակ, որը կոչվում է Գետառ կամ Գետիկ, իսկ պարսկական տիրապետության տիրապետության շրջանում կոչվել է Կըրխ Բուլաղ։
Ունի 22 կիլոմետր երկարությունը, որը սկիզբ է առնում Գեղամա լեռնաշղթայի արևմտյան լանջերին գտնվող Քառասուն աղբյուրներից և հոսելով Ավանի թաղից՝ մուտք է գործում քաղաք և Շենգավիթի մոտ թափվում Հրազդան գետը։
Ամռան ամիսներին Գետառը սակավաջուր է, իսկ հորդառատ անձրևների ժամանակ, մանավանդ գարնան ամիսներիում վարարում է և սարերից իջնող սելավներով իր հետ բերում հսկայական գլաքարեր, ավազ ու տիղմ, որոնք հեղեղելով Երևանի թաղերը՝ մեծ վնասներ են պատճառում։
Այն քաղաքին վնասներ է պատճառել 1873, 1923, 1924 և վերջնին անգամ վարարել ու հսկայական քարակույտեր է հասցրել քաղաք՝ 1946 թվականի մայիս ամսին, ըստ երևանցիների վկայության վերջին ջրհեղեղին այն իր հետ բերել է 1-1,5 մետր տրամագծով քարեր։
Նախքան քաղաքի ջրմուղների կառուցումը՝ երևանցիները Գետառի ջրից են օգտվել։
Հետաքրքիր է նաև․․․
ՎԵՐՋԻՆՆԵՐԸ
Այս տարին իսկապես հրաշքներով լի էր, Լուսինե Թովմասյան
- 2026-01-08 11:48:00
Այաքս Ակադեմիա, ֆուտբոլային ակումբ
- 2025-11-25 13:46:00
Հայկ Աջապահյան, «Ամանորի հրաշքը» գրքի գեղեցիկ շնորհանդեսը
- 2025-11-22 18:16:00
Քրիստինա Սահակյան, հաշվապահ, դրամաշնորհների/ֆինանսների կառավարիչ
- 2025-11-19 04:54:00
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵԼ
All Rights Reserved © 2026