Մեր խոսքը կազմված է բառերից, իսկ բառերը կազմված են հնչյուններից։ 

 

Հնչյունը բառի այն ամենափոքր մասնիկն է, որը արտասանվում է և լսվում։ 

Հնչյունները լինում են երկու տեսակի՝ ձայնավոր հնչյուններ, որոնք երկար են արտասանվում, և բաղաձայն հնչյուններ, որոնք չեն կարող երկար արտասանվել։

Ձայնավոր հնչյուններն են՝  ա, օ, ու, ը, է, ի։

Բաղաձայն հնչյուններն են՝ բ, գ, դ, զ, թ, ժ, լ, խ, ծ, կ, հ, ձ, ղ, ճ, մ, յ, ն, շ, չ, ռ, ս, վ, տ, ր, ց, փ, ք, ֆ։ 

Է հնչյունի համար ունենք 2 տառ՝ է և ե։ 

Բառասկզբում Ե տառը ունի 2 հնչյուն՝ յէերակ, երազ, երեկ, երկինք։

Օ հնչյունի համար նույնպես ունենք 2 տառ՝ օ և ո։ 

Բառասկզբում ո տառը ունի 2 հնչյուն՝ վօ, օրինակ որս, որդի, ոզնի․․․

Առանձին գործածելիս և տառը ունի 3 հնչյուն՝ յեվ, իսկ բառամիջում և բառավերջում՝ 2 կամ 3 հնչյուն՝ էվ, յէվ։ Օրինակ, սև, հարևան, 

Մեծատառ և տառը գրվում է 2 տառերի համադրությամբ՝ Եվ։

 

Տառը հնչյունի գրության նշանն է, որը գրվում և կարդացվում է։

Հայոց լեզուն աշխարհի հնագույն լեզուներից է։ Հայերեն տառերը ստեղծել է Մեսրոպ Մաշտոցը գրեթե 1600 տարի առաջ։

Հայերեն տառերը ունեն իրենց անունները, օրինակ, Ա տառը կոչվում է Այբ, Բ տառը՝ Բեն, Գ տառը՝ Գիմ և այլն։ 

Ա և Բ տառերի անուններով է կոչվում տառերի ընդունված կարգը՝ այբուբենը (այբ ու բեն)։ 

Այբուբենը հայերեն տառերի ընդունված շարքն է։