Փայտահատ Մոսին՝
Կացինը ուսին,
Մտավ անտառ:
Հո՛գիս, - ասավ նրան մի ծառ, -
Դալար մնան քո կռները,
Կացինըդ ա՛ռ, էս ծառերը
Իմ բոլորից ջարդի՛ր զատ - զատ.
Ինձ չեն թողնում բուսնեմ ազատ.
Տես՝ կապել են գլխիս կամար.
Արև չկա խեղճիս համար,
Էս մթան մեջ խոնավ, նեխված,
Արմատներիս տեղը նեղված,
Ինչպե՞ս կարող եմ զորանալ,
Շրջակայքի զարդը դառնալ:
Կացինն առավ փայտահատ Մոսին,
Հա՛ էս ծառին, հա՛ էն մյուսին,
Ծառի շուրջը լայն ու արձակ
Մի տեղ բացեց, շատ ընդարձակ:
Բայց խնդումը շատ չտևեց.
Էն լավ օրին վատն հետևեց.
Հա՛ արևը ծառը մրկեց,
Հա՛ կարկուտը ճյուղքին զարկեց,
Ու մի օր էլ քամին սաստիկ
Կոտրեց ծառը չարաբաստիկ:
Հետաքրքիր է նաև․․․
Դպրոցի ճամփան, Հովհաննես Թումանյան
- 16.09.2025
ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴ Հայ Մեծերից
- 24.07.2025
Աղվեսը, Հովհաննես Թումանյան
- 28.09.2024
Փիսոն, Հովհաննես Թումանյան
- 25.09.2024
ՎԵՐՋԻՆՆԵՐԸ
Այս տարին իսկապես հրաշքներով լի էր, Լուսինե Թովմասյան
- 2026-01-08 11:48:00
Այաքս Ակադեմիա, ֆուտբոլային ակումբ
- 2025-11-25 13:46:00
Հայկ Աջապահյան, «Ամանորի հրաշքը» գրքի գեղեցիկ շնորհանդեսը
- 2025-11-22 18:16:00
Քրիստինա Սահակյան, հաշվապահ, դրամաշնորհների/ֆինանսների կառավարիչ
- 2025-11-19 04:54:00
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵԼ
All Rights Reserved © 2026