Մի իշխան կար, խիստ չար ու անիրավ: Նույն քաղաքում ապրում էր մի այրի կին։ Իշխանը, հարկ պահանջելով, նեղում էր նրան, և այրի կինն աղոթում էր, որ իշխանը երկար ու խաղաղ կյանք ունենա:
Գնացին ասացին իշխանին, որ քո չարության համար աղոթում է այրին:
Իշխանը եկավ ու ասաց նրան.
- Ես քեզ բարիք չեմ արել, ո՜վ կին, դու ինձ համար ինչո՞ւ ես աղոթում:
Այրի կինն ասաց.
- Քո հայրը վատ մարդ էր․ ես անիծեցի, և նա մեռավ: Հիմա դու նստեցիր նրա տեղը՝ ավելի խիստ ու չար եղար: Այժմ վախենում եմ, որ դու մեռնես ու քո որդին քեզնից ավելի չար լինի:
Մեկնաբանել