Անկասկած մեզնից յուրաքանչյուրը ունենում է ադապտացիայի ռեակցիաներ՝ պայմանավորված կյանքի որոշ փուլերում կտրուկ և նկատելի փոփոխութրուններով։

Հարմարվողականության 2 ռեակցիա ենք տարբերում.

  • նորմալ
  • ոչ նորմալ կամ աբնորմալ

Նորմալ հարմարվողականության ռեակցիաները առաջանում են այն դեպքում, երբ անհատի կյանքում որոշակի մեծ փոփոխություններ են տեղի ունենում։

Օրինակ՝

  • ամուսնալութություն
  • բաժանում ծնողներից կամ հարազատից
  • աշխատանքի և/կամ տան փոփոխում
  • անցում դպրոցից համալսարան
  • երեխայի ծնունդ և այլն։

Նորմալ հարմարվողականության ախտանիշներն են մեղմ, կարճատև տագնապը, դեպրեսիան, դյուրագրգիռությունը, ուշադրության թուլացումը։

Հարմարվողականությունը համարվում է աբնորմալ, եթե․
սթրեսին տված ռեակցիան առավել ուժգին է, քան ակնկալվում էր (դա բացառապես սուբյեկտիվ զգացողություն է և չի մտնում որևէ դիագնոստիկ կրիտերիաների մեջ) կամ ուղեկցվում է սոցիալական գործունեության խանգարումներով և սահմանափակված է ժամանակի մեջ (ըստ ICD-ի 1 ամիս, ըստ DSM-ի 3 ամսից ավելի) և սիմպտոմները չեն բավականեցնում այլ հոգեբուժական խնդրի ախտորոշման նպատակով։

Չկան հստակ կլինիկական ախտանիշներ, որոնք բնորոշում են հարմարվողականության խանգարումները, դրանք հիմնականում դրսևորվում են դեպրեսիայով, տագնապով, էմոցիոնալ և վարքային խանգարումներով կամ էլ վերը նկարագրվածի կոմբինացիայով:

Հոգեկան ոլորտի այլ խանգարումներից տարբերակելու նպատակով, պետք է հստակ հասկանալ, արդյո՞ք վերը նշված խանգարումներն ի հայտ են եկել սթրեսային իրադարձությունիցառաջ, թե հետո։

Որպես ինքնօգնություն խորհուրդ է տրվում ընթերցանությունը, ֆիզիկական ակտիվությունն ու սռողջ սննդի ընդունում, անհրաժեշտության դեպքում՝ սուպերվիզիոն խմբակներին մասնակցություն։

Կարճատև հոգեթերապիա կամ խորհրդատվություն- շատ հաճախ խնդրի մասին խոսելն ու հասկանանալը բավարար է լինում իրավիճակից դուրս գալու համար, հազվադեպ դեպքերում իրականացվում է երկարատև հոգեթերապևտիկ աշխատանք։

ֆարմակոթերապիան իրականացվում է խիստ անհրաժեշտ դեպքերում և կարճաժամկետ։

 

Հեղինակ dr.tatevkhachatryan