• 03 july, 2024
     Հղիության երկրորդ եռամսյակը

    Հղիության երկրորդ եռամսյակը

    Երկրորդ եռամսյակի սկզբում կինը նկատում է, որ կոնքը և փորի ներքին հատվածը սկսում են մեծանալ, և շուտով կգա այն օրը, երբ Դուք չեք կարողանա հագնել Ձեր հագուստների մեծ մասը: Այս փուլում փոփոխվում է կնոջ արյունատար համակարգը: Արդեն իսկ կարող են առաջանալ մաշկի ճաքեր՝ սպիտակ կամ վարդագույն: Առաջին հղիության դեպքում, մոտավորապես 20-րդ շաբաթում, կինը զգում է ինչպես է իր հրաշքի շարժվում: Ձևափոխվում են նաև կրծքագեղձերը՝ պատրաստվելով իրականացնել իրենց իրական միսիան: Հնարավոր է անհանգստացնեն հաճախակի փորկապությունները, որը պայմանավորված է արգանդի մեծացմամբ և աղիների վրա ճնշում գործադրմամբ: Կօգնեն հատուկ բուսական դիետաները, որոնք ցանկալի է խորհրդակցել բժշկի հետ: Առաջանում են այրոցներ ստամոքսում: Այն ավելի հատուկ է երրորդ եռամսյակին, սակայն կարող է սկսվել ցանկացած ժամանակ:

    Պատրաստ եղեք սնկային ինֆեկցիաների առաջացմանը, որոնք կարող են անհանգստացնել Ձեզ հղիության ամբողջ ընթացքում: Հղիության ժամանակ էստրոգենի քանակի ավելացումը արյան մեջ բերում է օրգանիզմում հեղուկի քանակի մեծացմանը, որը անհրաժեշտ է պտղի սնուցման և կաթի առաջացման համար: Դրա հետևանքով կարող են ուռել ոտքերը, ձեռքի մատները... Նկատում ենք նաև երակների փոփոխություններ: Կարող են առաջանալ կարմիր ցարդոստայնի նմանվող հետքեր, որոնք նաև կոչվում են արտաքին վարիկոզ: Հիմնականում հանդիպում են ոտքերի և կրծքի շրջանում:

    Հնարավոր դժվարությունները

    Հնարավոր են թույլ արյան հետքեր, որոնք պայմանավորված են արգանդի գերզգայունությամբ, և կարող են առաջանալ բժշկի հետազոտության կամ սեռական հարաբերության արդյունքում: Անհրաժեշտ է անմիջապես դիմել բժշկի: Հնարավոր է վաղաժամ ծննդաբերություն հղիության 20-ից 37-րդ շաբաթում: Սակայն միշտ եղեք լավատես, և մտածեք միայն բարին: Չէ որ երկրորդ եռամսյակը հղիության ամենաչքնաղ ժամանակն է, Դուք ոչ միայն գիտեք, որ հղի եք, այլ զգում եք նրան Ձեր մեջ, զգում եք նրա շարժումները: Ծննդաբերությանը դեռ ժամանակ կա, իսկ առաջին եռամսյակի հետ համեմատած, Ձեր ինքնազգացողությունը զգալիորեն լավացել է...  

    Add comment

    Interesting also

    Be informed

    Your opinion is very important for us,and questions, suggestions or remarks raised by you will be answered.