• 28 september, 2024
     Ճանաչո՞ւմ եք մեզ - Հայրապետ Հայրապետյան

    Ճանաչո՞ւմ եք մեզ - Հայրապետ Հայրապետյան

    * * *
    Ես սողուն եմ թունավոր,
    Ինքս երկար ու կլոր
    Ոտքեր չունեմ, բայց արագ
    Սողում եմ ես համարձակ։

    * * *
    Կենդանի է վայրենի,
    Քնքուշ ու թանկ մորթ ունի,
    Ինքը ագահ, խորամանկ,
    Բույնը ունի հազար ծակ։

    * * *
    Մարդու, հոտի ու դռան
    Պահապանն են աննման,
    Ե՛վ մշակ եմ, և՛ որսկան,
    Ամեն բանի պետքական։

    * * *
    Սիրելի եմ ամեն տան,
    Մանուկներին բարեկամ,
    Մուշտակս տաք ու քնքուշ,
    Ես մկների՝ աչքի փուշ։

    * * *
    Ես մի անզեն կենդանի,
    Ունեմ անթիվ թշնամի,
    Շատ վախլուկ եմ ու պոչատ,
    Կրծողներին հարազատ։

    * * *
    Մեծ ծառերի փչակում
    Ես իմ պալատն եմ սարքում,
    Եվ ծառեի կատարին
    Ուտում ընկույզ ու կաղին։

    * * *
    Ես արքան եմ անտառի,
    Ձայնս ուժեղ, ահռելի,
    Ինձնից փախչում են, սարսում
    Մարդ ու գազան, անասուն։

    * * *
    Մարմնիս վրա, ահա, տե՛ս
    Սուր-սուր փշեր ունեմ ես.
    Մնով հյուրն եմ դաշտերի,
    Եվ թշնամին օձերի։

    * * *
    Կենդանի եմ մարդու պես,
    Ունեմ և՛ ձեռք, և՛ երես,
    Տունս՝ տաքուկ անտառը,
    Մեծ ծառերի կատարը։

    * * *
    Այգում, դաշտում, պուրակում
    Անուշ հյութ ենք հավաքում,
    Համեղ բան ենք տալիս ձեզ։
    Դուք ինչպե՞ս եք կոչում մեզ։

    Add comment

    Interesting also

    Be informed

    Your opinion is very important for us,and questions, suggestions or remarks raised by you will be answered.