• 12 fabruary, 2025
     Վարունգով, քամած մածունով աղցան

    Վարունգով, քամած մածունով աղցան

    Բաղադրություն

    • Քամած մածուն - 500 գրամ
    • Վարունգ - 500 գրամ
    • Սամիթ՝ ըստ ճաշակի
    • Աղ, սև պղպեղ ըստ ճաշակի

    Պատրաստման եղանակը

    Վարունգը լավ լվանում ենք, ձողիկների տեսքով կտրատում։ Թողնում ենք մի քիչ, որպիսի մեջի ջուրը դուրս գա, բայց չի կարելի թույլ տալ, որ վարունգի ձողիկները չորանան։ Կարող ենք անձեռոցիկով թեթև հեռացնել ջուրը։

    Մանր կտրտելու ենք սամիթը։

    Վարունգով, քամած մածունով աղցանՎարունգի ձողիկների վրա լցնում ենք քամած մածունը, կտրտած սամիթը, աղը, սև պղպեղը, խառնում ենք և կարող ենք մատուցել։ 

    Այս աղցանը կարող ենք փակ տարայով պահել սառնարանում մինչև 2 օր։ Վարունգով, քամած մածունով աղցան

    Բարի ախորժակ։ 

    Add comment

    Interesting also

    Be informed

    Your opinion is very important for us,and questions, suggestions or remarks raised by you will be answered.