Թվում է թե Ամանորին դեռ շատ կա, բայց իրականում մնացել են ակնթարթներ: Որպիսի դիմավորենք Ամանորը գեղեցիկ, բավական չէ միայն մտածել սեղանի մասին: Առանց գեղեցիկ ինտերիերի Նոր տարին կլինի թերի: Կարող ենք մեր շուրջը զարդարել տարբեր երանգներով, կամ կարող ենք օգտագործել կոնկրետ գույներ և երանգներ: Եկենք դիտարկենք, թե ինչպես կարող ենք օգտագործել կապույտ գույնը գեղեցիկ ամանորյա ինտերիեր ստանալու համար: Կապույտը համարվում է ձմեռվա գույնը: Այն խորհրդանշում է ցուրտը, ձյունը և սառույցը: Սպիտակ և կապույտ գույներով զարդաված սեղանը պարզապես ունի կախարդական տեսք, իսկ այն կարելի է ավելի գեղեցկացնել օգտագործելով կապույտ կամ արծաթագույն մոմեր:
Կապույտ և արծաթագույն կոները, դռան զարդարանքները, որոնք կարող ենք պատրաստել տանը՝ մեր ձեռքերով, կլրացնեն ամանորյա ինտերերը:
Սպիտակ բուխարին, զարդարված կապույտի երանգներով, արծաթագույնով և սպիտակով կարող է դառնալ տան գլխավոր զարդը:
Կարող ենք պատրաստել փայլուն կոներ, զարդարել կապույտ, փոքրիկ խաղալիքներով և ուլունքներով, և դրանով դարձնել Ամանորը էլ ավելի գեղեցիկ:
Սովորական, չորացած ծառի ճյուղը կարող է դառնալ իսկական արվեստի գործ:
Կարելի է ունենալ շատ գեղեցիկ ինտերեր, եթե օգտագործենք կապույտ և արծաթագույն ծաղիկներ: Դրանցով կարող ենք զարդարել անգամ տոնածառը:
Ամանորը կախարդական տոն է, և մենք այդ օրերին կարող ենք դառնալ իսկական կախարդներ, մեր շուրջը լցնենք բարի, դրական և նուրբ տրամադրությամբ:
![Կապույտ գույնը Ամանորին](https://hoonch.am/images/interier/blue-christmas5-300x200.jpg)
Կապույտ գույնը Ամանորին
Did you like it ?, share!
Add comment