• 01 july, 2024
     Արցունքներիս հետ, կամաց, հաստատուն - Հայկանուշ Աբելյան

    Արցունքներիս հետ, կամաց, հաստատուն - Հայկանուշ Աբելյան

    Արցունքներիս հետ, կամաց, հաստատուն
    Ցավն է դուրս հորդում ու սիրտս մաքրում,
    Հիշողության մեջ ամեն վայրկյան լուռ
    Ապրում եմ նորից ու նետում անդունդ։


    Ուզում եմ գնան, հեռանան անդարձ,
    Աչքս չորանա ու սկսեմ ժպտալ,
    Ժպտալ սրտիս ողջ կրակներով բոց
    Հոգուս խորությամբ երջանիկ ժպտալ։


    Բայց մեկ է սրտիս անկյունում մի խոր
    Փափագով պատված, հույսով թաթախված,
    Կապրի մի կրակ, այրող վառ մի հուր
    Ու միշտ կմխա կծխա անհույս։

    Ու տիեզերքը այս..

    english

    Next

    Add comment

    Be informed

    Your opinion is very important for us,and questions, suggestions or remarks raised by you will be answered.