• 29 june, 2024
     Կանաչ կիրակի, 24 ապրիլի 2022, Կրկնազատիկ

    Կանաչ կիրակի, 24 ապրիլի 2022, Կրկնազատիկ

    Եկեղեցական տոնացույցում Մեծ պահքից հետո հետևում է հիսունօրյա մի շրջան, երբ քրիստոնեական եկեղեցու ծիսակարգի մեջ տեղի է ունենում վերակենդանացում` հոգևոր գարուն, երբ Քրիստոսի ներկայության հետ միաժամանակ կան նաև «գունեղ» կիրակիներ՝ օրինակ, Հարության կիրակիին հաջորդող կիրակին կոչվում է Նոր կիրակի կամ Կրկնազատիկ, որին հաջորդում է Աշխարհամատրան կամ Կանաչ կիրակին, այնուհետև Կարմիր կիրակին, տոն երևման Սուրբ Խաչի (Կապույտ կիրակի)
    Կանաչ կարմիր կիրակի, կրկնազատիկ

    Քրիստոսի խաչելությամբ, մահով և հարությամբ Աստված մաքրեց մարդկության մեղքը և Քրիստոսին հավատացողներն ու Նրա հետևորդները մաքրագործվում են Քիրստոսի արյամբ:

    Այսպիսով, Զատիկից հետո 2-րդ կիրակին կոչվում է Կրկնազատիկ, ինչը համապատասխանում է սպիտակ գույնին, քանի որ այն կարծես Քրիստոսի մահով և հարությամբ մաքրագործված լինի:

    Հաջորդ կիրակին կոչվում է Կանաչ կիրակի, որը խորհրդանշում է Քրիստոսի տիեզերական Եկեղեցու պտղաբերումը: Կանաչ ասելով նկատի է առնվում ծաղկած ու կանաչած Եկեղեցին: Կանաչը խորհրդանշում է նաև Եկեղեցու մշտականությունը և հավիտենականությունը:

    Կանաչ կիրակին նմանեցնում են բնության մեջ ծաղկող, ծլարձակող և աճող կյանքին, ինչը կենդանություն ու թարմություն է տալիս աշխարհին և մարդկությանը:

    Աշխարհամատուռն էլ որպես Քրիստոսի ցանած սերմի առաջին կանաչ ծիլը, աճեց, ծլարձակեց, բազմացավ և դարձավ աշխարհում տարածված եկեղեցին:

    Կանաչ անունը վերցված է մայր բնության պարգևած երևույթներից և մարմնավորում է Հինանց այս օրերին տիրապետող համատարած, զմրուխտ խոտածածկույթը, որով պատված է լինում բնությունը գարնանը:

    Այս անվանակոչումը, ժողովրդական բարեպաշտության արդյունք լինելով հանդերձ, միևնույն ժամանակ զուրկ չէ կրոնական երանգից:

    Կանաչ կիրակին մեզ հիշեցնում է կյանքի հարությունը և նրա հավիտենական գոյությունը:

     

    Սկզբնաղբյուր՝ www.qahana.am

    Instagram-ի ռուսական փոխարինող պլատֆորմը՝ Россграм

    Rossgram

    Previous

    Օգնենք մանկատան երեխաներին արագ վերականգնվել, QaylTech

    Let's help the children of the orphanage recover quickly

    Next

    Add comment

    Be informed

    Your opinion is very important for us,and questions, suggestions or remarks raised by you will be answered.