• 03 july, 2024
     Բլինչիկներ հավի մսով

    Բլինչիկներ հավի մսով

    Բաղադրիչներ

    1. Բլինչիկի շերտեր - 20-25 հատ
    2. Հավի դոշ - 2 հատ
    3. Սոխ - 5-7 հատ
    4. Կարագ - 1 ճաշի գդալ
    5. Բուսայուղ - 3-4 ճաշի գդալ
    6. Մաղադանոս, գազար, դափնու տերև,
    7. Աղ, սև հատիկավոր պղպղեղ, կարիի, կծու կարմիր պղպեղ և այլ համեմունքներ ըստ ճաշակի

    Պատրաստման եղանակը

    Կաթսայի մեջ լցնում ենք ջուր, ավելացնում ենք դափնու տերև, մաղադանոս, գլուխ սոխ, գազար, աղ, սև հատիկավոր պղպեղ և հավի դոշը: Եփում ենք 20-30 րոպե: Սոխը մանր կտրտում ենք (քանակը ըստ ճաշակի), տապակում ենք բուսայուղի մեջ: Ավելացնում ենք կարմիր պղպեղ, դափնու տերև, կարի... Հավի դոշը մսաղացով աղում ենք, կամ մանր կտրտում: Վրան ավելացնում ենք տապակած սոխը և կարագը:  

    Բլինչիկի շերտի վար դնում ենք հավի ֆարշից 1 ճաշի գդալ, փաթաթում ենք:

    Բլինչիկները պահում ենք սառնարանում: Մատուցելուց առաջ դրանք տապակում ենք քիչ բուսայուղի մեջ:

    Ստացվում են անչափ համեղ և թեթև բլինչիկներ:

    Բարի ախորժակ

    Add comment

    Interesting also

    Be informed

    Your opinion is very important for us,and questions, suggestions or remarks raised by you will be answered.