• 12 fabruary, 2025
     Բեզե

    Բեզե

    Բաղադրիչներ

    1.  Ձվի սպիտակուց - 4 հատ
    2. Շաքարավազ - 1.25 բաժակ
    3. Վանիլին - 10 գրամ
    4. Պոպոկ - 50 գրամ

    Պատրաստման եղանակը Առանձնացնում ենք ձվի սպիտակուցը դեղնուցից: Ցանկալի է, որպիսի ձուն լինի սառը վիճակում: Լավ հարում ենք սպիտակուցները, մինչև ստացվի փրփրանման զանգված: Հարելուն զուգահեռ փոքր բաժիններով ավելացնում ենք շաքարավազ: Երբ բեզեն պատրաստ է, ավելացնում ենք վանիլին, մի փոքր հարում ենք և բեզեն պատրաստ է: Բեզեները եփելու համար միացնում ենք ջեռոցը ամենափոքր ջերմաստիճանով: Սինիի մեջ դնում ենք խոհարարական թուղթ, այն թեթևակի պատում ենք բուսայուղով: Բեզեն լցնում ենք թղթի վրա ըստ Ձեր նախընտրած դիզայնի և մեծության: Եթե ջեռոցը տաքացրեն ենք մինչև 100 աստիճան, բեզեները եփում ենք 30 րոպեից 1 ժամ, կախված նրանց չափերից: Մանրացնում ենք պոպոկը և դրանով զարդարում ենք պատրաստի բեզեները: Բարի ախորժակ    

    Add comment

    Interesting also

    Be informed

    Your opinion is very important for us,and questions, suggestions or remarks raised by you will be answered.