• 29 june, 2024
     Անսասան պայման, Հայկանուշ Աբելյան

    Անսասան պայման, Հայկանուշ Աբելյան

    Սիրտս պոկվեց մնաց քեզ մոտ
    Ինչպես ապրեմ առանց նրա,
    Հոգիս գնաց քեզ պահապան
    Ես էլ ինչպես գտնեմ նրան։

     

    Դու ես սիրտս ու դու հոգիս
    Դու իմ խիղճն ես արդարամիտ,
    Ինչպես լինեմ, գոյատևեմ
    Երբ էլ չկամ կանգնած կողքիդ։

     

    Քեզնից հեռու մի տանջանք է
    Ամեն րոպեն լացի բուն է,
    Ու հոգումս վիշտն ապրելով
    Տխրությունն է ու կսկիծ է։

     

    Ճշմարտության դառնությունը
    Էլ չի անցնում նույնիսկ մեղրով,
    Խեղճ մեղուն ինչ մեղավոր է
    Ես եմ դարձրել վանդակ սիրով։

     

    Ու գլխիկոր հեռանում եմ
    Ընդունում եմ պայմանն դաժան,
    Առանց իմ սիրտ, առանց հոգի
    Ավելի հեշտ լինեմ բաժան։

    Ու տիեզերքը այս..

    english

    Next

    Add comment

    Be informed

    Your opinion is very important for us,and questions, suggestions or remarks raised by you will be answered.