• 03 july, 2024
     ԿԵՖԻՐՈՎ ԲԻՍԿՎԻԹ

    ԿԵՖԻՐՈՎ ԲԻՍԿՎԻԹ

    Բաղադրիչներ

    1.  Կեֆիր - 0.5 լիտր
    2. Շաքարավազ - 2 բաժակ
    3. Ալյուր - 2 բաժակ
    4. Հավկիթ - 2 հատ
    5. Սոդա - 1 թեյի գդալ, որը լուծում ենք քացախի հետ
    6. Բուսայուղ - 2 ճաշի գդալ

    Պատրաստման եղանակը Տարայի մեջ լցնում ենք կեֆիրը: Ավելացնում ենք սոդան, որը նախորոք խառնում ենք մի քիչ քացախի հետ, հավկիթները, շաքարավազը, ալյուրը  և բուսայուղը: Բոլոր բաղադրիչները միասին լավ հարում ենք հարիչով: Նախորոք տաքացնում ենք ջեռոցը 180°С, եփում ենք մոտավորապես 25-35 րոպե: Այս բիսկվիթը կարող եք օգտագործել կրեմով տորթեր պատրաստելու համար: Ստացվում է բարձր և շատ համեղ: Բարի ախորժակ

    Add comment

    Interesting also

    Be informed

    Your opinion is very important for us,and questions, suggestions or remarks raised by you will be answered.