• 01 july, 2024
     Լեչո պոմիդորով և պղպեղով

    Լեչո պոմիդորով և պղպեղով

    Բաղադրիչներ

    1. Բուլղարական պղպեղ- 3 կգ
    2. Պոմիդոր - 3 կգ
    3. Շաքարավազ - 1,5 բաժակ
    4. Աղ - 4 ճաշի գդալ
    5. Բուսայուղ - 200 մլ
    6. Սև հատիկավոր պղպեղ - 8 հատիկ
    7. Քացախ - 80 մլ
    8. Դափնու տերև

    Պատրաստման եղանակը

    Լավ լվանում ենք բանջարեղենը։

    Պղպեղի միջուկը հեռացնում ենք, կտրտում ենք։

    Կտրտում ենք նաև պոմիդորը և պղպեղի հետ աղում ենք մսաղացով։

    Ստացված զանգվածը թույլ կրակի վրա եփում ենք 35-40 րոպե, ավելացնում ենք հատիկավոր սև պղպեղ, դափնու տերև, քացախ, եփում ենք ևս 7-10 րոպե։

    Լեչոն լցնում ենք ստերիլիզացրած բանկաների մեջ, հերմետիկ փակում ենք, շրջում ենք և թողնում հովանա, որից հետո կարող ենք տեղափոխել։

    Բարի ախորժակ։

     

    Add comment

    Interesting also

    Be informed

    Your opinion is very important for us,and questions, suggestions or remarks raised by you will be answered.