- Սերո՛բ, - ասում է հայրը, - գնա հարևանից արշինը բեր, կտավը չափենք:
- Է՛, բան չունես, հայրիկ, ի՛նչ նեղություն տանք հարևանին, ես գիտեմ, որ մեր կատուն պոչից մինչև ականջի ծայրը մի արշին է: Էլ արշինն ի՞նչ կանենք:
- Սերո՛բ, Սերո՛բ, - ասում է հայրը, - ապրես, գնա հարևանից գրվանքանոցը բեր, պանիր կշռենք:
- Է՛, բան չունես, հայրի՛կ, ա՛յ, մեր սատկած էշի սմբակը մի գրվանքա է:
- Սերո՛բ, Սերո՛բ, դու ինձանից թեթև ես, մի դուրս վազի տես եղանակն ինչպես է:
- Է՛, հայրիկ, էլ ի՛նչ գնամ, կուզես մեր շանը կանչեմ, թե մազերը չոր են, հո եղանակը պարզ է:
- Սերո՛բ, Սերո՛բ, - շունչը կտրած ասում է հայրը, - հացը բկիս կանգնեց, ջո՛ւր, ջո՛ւր, ջո՛ւր…
- Է՜, հայրիկ, - ասում է Սերոբը, - դու էլ ինչ դժվար բան կա, ինձ ես ասում…
![Սերոբը - Աթաբեկ Խնկոյան](https://hoonch.am/images/grakanutyun/mankakan-grakanutyun.jpg)
Սերոբը - Աթաբեկ Խնկոյան
- Literature
- 05.05.2023
Did you like it ?, share!
Add comment