Չարաճճի ու կռվարար
Փաթիլները պաղ ձյունի
Ուրախ խաղում, զարկում իրար,
Հրհրում են մեկմեկի։
Ապա հոգնած իջնում գետին,
Գրկախառնվում իրար հետ,
Եվ ջուր կտրած, ձայնով ուժգին
Առաջ վազում դեպի գետ։

Վերջին փաթիլները - Հայրապետ Հայրապետյան
- Literature
- 15.05.2023
Did you like it ?, share!
Add comment