• 03 july, 2024
     Մեկը ՄԻԼԻՈՆՈՒԿԵՍ-ից

    Մեկը ՄԻԼԻՈՆՈՒԿԵՍ-ից

    Ես յոթ տարեկան էի, եղբայրս` երեք: Գաղթի ճանապարհին կորցրել էինք մեր մեծ ընտանիքը: Մեր հարազատներից շատերին դաժանորեն սպանել էին մեր իսկ աչքի առաջ: Դեր-Զորի կիզիչ արևների տակ թափառում էինք. անվերջանալի ու մղձավանջային «ճամփորդություն»…

    Շուտով փոքրիկ եղբորս ուժերն ու համբերությունը սպառվեցին: Նա ի վիճակի չէր քայլ անգամ անելու, իսկ ես այլևս ուժ չունեի՝ նրան գրկած տանելու: Շատ խնդրեցի, որ մեզ հետ դեպի անէություն քայլող մարդիկ գրկեին եղբորս, սակայն նրանք բոլորովին անհաղորդ մնացին իմ աղերսներին. նրանք, ասես, այլևս կենդանի չէին:

    Նրանք այլևս դադարել էին երկինք նայել. վախենում էին, թե այն փուլ կգա իրենց գլխին:


    Ես ստիպված էի շարունակել ճանապարհը առանց եղբորս… Նա, ասես, թևերը վնասած հրեշտակ լիներ, որ երկնքից ընկել էր անապատի ավազների վրա: Ես երկար ժամանակ հետ-հետ էի նայում, մինչև, որ այլևս հնարավոր չէր նշմարել իմ «հրեշտակին»…

    Ավելի քան 80 տարի է անցել, բայց կյանքիս յուրաքանչյուր պահ ապրել եմ իմ եղբոր` ինձ մեղադրող ու թախանձող հայացքի ներքո: Եվ ինչպե՞ս եմ ապրել…
    (Լալա Մինասյանի գրառումը` իր սկեսրոջ հիշողություններից) 

     

    Նյութի աղբյուր՝ Գրականության և արվեստի թանգարան /Museum of Literature and Art/

    Ոսկեվազի Գինու Գործարան

    dfgd gdfg dfgd

    Next

    Add comment

    Be informed

    Your opinion is very important for us,and questions, suggestions or remarks raised by you will be answered.