• 01 july, 2024
     Սիրտս շրջող թափառաշրջիկ, Էմիլիա Օհանյան

    Սիրտս շրջող թափառաշրջիկ, Էմիլիա Օհանյան

    Սիրտս շրջող թափառաշրջիկ,
    Բան է փնտրում չգիտեմ,
    Ինչ է տալիս կյանքը նրան
    Ինքն էլ չգիտի այդքան,
    Ցավ է տալիս ցուրտը դրսի
    Ու չբացվող դուռը ներսի
    Բաց չի լինում սիրտս այնքան,
    Որ հերիքի երջանկության,
    Քայլ է դնում լուռ ու անբառ,
    Բայց չի հասկանում ոչ ոք նրան,
    Բառաշատ է լռությունը սրտիս
    Լուռ ունկնդրիր ու լսիր՝
    Մի հավատա բառերին,
    Որ շատ կլսես ճանապարհին,
    Այլ կանգ առ մի պահ,
    Որ լռությունը դու լսես․
    Չես հասկանա դու հանկարծ,
    Չերկնչես դու այդպես
    Միակը չես՝ չհասկացար․․․

    Հեղինակ՝ Էմիլիա Օհանյան

    Ու տիեզերքը այս..

    english

    Next

    Add comment

    Be informed

    Your opinion is very important for us,and questions, suggestions or remarks raised by you will be answered.