Մի գորտ ընկած ցամաք առուն
Կռկռում էր, հա՜ կռկռում:
- Քիչ կռկռա, այ գորտ քեռի,
Աշուն կգա, ջուր կբերի, -
Հույս էր տալիս մի սև ագռավ:
- Է՜, ի՞նչ անեմ, սիրտս վառավ,
Մինչև ցամաք առուն ջուր գա,
Գորտի աչքն էլ հո՜ դուրս կգա:
![Գորտն ու ագռավը - Աթաբեկ Խնկոյան](https://hoonch.am/images/grakanutyun/mankakan-grakanutyun.jpg)
Գորտն ու ագռավը - Աթաբեկ Խնկոյան
- Literature
- 02.05.2023
Did you like it ?, share!
Add comment