• 01 july, 2024
     Աստված կնոջն ստեղծելիս բավական երկար չարչարվեց...

    Աստված կնոջն ստեղծելիս բավական երկար չարչարվեց...

    Աստված կնոջն ստեղծելիս բավական երկար չարչարվեց:

    Նա աշխատում էր 6-րդ օրը, երբ նրան մոտեցավ հրեշտակը, հարցրեց, թե ինչու է այդքան երկար ժամանակ վատնում դրա վրա:

    Աստված պատասխանեց.

    - Նայիր նրա բնույթին:
    Նա պետք է ունենա 200 շարժական մասեր, միեւնույն ժամանակ շարժումները փառավոր լինեն:
    Պետք է ինքն իրեն բուժի, երբ հիվանդ է, աշխատի օրական 18 ժամ:
    Ունենա ընդամենը երկու ձեռք եւ կարողանա գրկել մի քանի երեխայի: Ընդ որում՝ այնպես գրկել, որ անցնի ցանկացած ցավ` լինի դա ծնկների կամ հոգու վերքեր»:
    Աստված ստեղծեց կնոջըՀրեշտակն ավելի մոտեցավ արարածին եւ շոշափեց նրան.
    - Աստված իմ, նա այնքան փխրուն է:
    - Այո՛, ես նրան փխրուն եմ ստեղծել, սակայն միեւնույն ժամանակ՝ շատ ուժեղ: Դու չես էլ կարող պատկերացնել, թե նա ինչերի կարող է դիմանալ ու դիմակայել:
    Աստված ստեղծեց կնոջը- Իսկ նա կարո՞ղ է մտածել:
    - Ոչ միայն մտածել, այլեւ համոզել:
    Հրեշտակը ձեռքը հպեց կնոջ այտին ու ասաց.
    - Նա կարծես մի փոքր անսարք է: Նրանից ջուր է հոսում:
    - Դա ջուր չէ, այլ` արտասուք: Դրանք արտահայտում են նրա տխրությունը, նրա տառապանքները, մենակությունը, նրա հպարտությունը:
    Հրեշտակն իսկապես տպավորված էր.
    - Աստված իմ, դու իսկապես հանճար ես: Կինը կատարելություն է:
    - Այո, նա այնպիսի ուժ ունի, որ կարող է զարմացնել տղամարդուն: Նա կարող է ծիծաղել, երբ իրականում ուզում է լաց լինել: Նա կարող է ժպտալ, երբ վախենում է:
    Այնուհետեւ Աստված հոգոց հանելով ասաց.
    - Սակայն նա ունի մի թերություն, որ եթե ինքը չուղղի, կարող է փչացնել ամբողջ կյանքը:
    - Ի՞նչն է դա:
    - Նա իր գինը չգիտի։

    Աղբյուրը՝ համացանց

    Միակ մարդը, ով երբեք չի սխալվում, նա է, ով ոչինչ չի անում:

    The only person who never makes a mistake is someone who does nothing

    Previous

    Add comment

    Be informed

    Your opinion is very important for us,and questions, suggestions or remarks raised by you will be answered.