• 03 july, 2024
     Դեղձանիկն ու տատրակը - Աթաբեկ Խնկոյան

    Դեղձանիկն ու տատրակը - Աթաբեկ Խնկոյան

    Դեղձանիկը մի թակարդում
    Զարկվում էր ու թպրտում։
    Մի տատրակիկ,
    Պուճուր ձագիկ,
    Ծիծաղում էր նրա վրա․
    - Բա ամոթ չէ՞, - ասում էր նա, -

     

    Օր ցերեկով,
    Բաց - բաց աչքով
    Ընկար էդպես
    Դու կույրի պես։
    Ես լինեի,
    Չէի խաբվի,
    Իմ արևը։
    Մին էլ՝ ըհը՜,
    Ոտն ու թևը
    Գցեց ցանցը
    Սնապարծը։

     

    Տեղն էր, տեղը էն տատրակին,
    Ինչո՞ւ ծաղրեց դեղձանիկին։

    Add comment

    Interesting also

    Be informed

    Your opinion is very important for us,and questions, suggestions or remarks raised by you will be answered.