• 01 july, 2024
     Գայլն ու հովիվը, Գոտհոլդ Լեսինգ

    Գայլն ու հովիվը, Գոտհոլդ Լեսինգ

    Հանկարծահաս համաճարակը կոտորեց հովվի ամբողջ հոտը։ Իմանալով այդ, գայլը եկավ հովվի մոտ մխիթարանքի։ 

    -Մի՞թե դա ճիշտ է,- հարցրեց նա հովվին,- աստված իմ, ի՜նչ մեծ փորձանք է, ի՜նչ սիրունիկ, ի՜նչ թմբլիկ ոչխարներ էին․․․

    Եվ գայլը սկսեց հոնգուր-հոնգուր արտասվել։

    -Շնորհայալ եմ, եղբայր Իզեգրիմ,- հառաչեց հովիվը,- տեսնում եմ, բարի ես ու սրտացավ։

    -Ճիշտ որ՝ սրտացավ,- ասաց Հիլաքս շունը,- փորձանքը մերն է, բայց տես, որ նրա սիրտն է ցավում։

     

    Add comment

    Interesting also

    Be informed

    Your opinion is very important for us,and questions, suggestions or remarks raised by you will be answered.