• 01 july, 2024
     Իր իսկ հարազատ քաղաքում տեղադրվել է Շակիրայի արձանը

    Իր իսկ հարազատ քաղաքում տեղադրվել է Շակիրայի արձանը

    «Գրեմմի» մրցանակի 46-ամյա դափնեկիր Շակիրան համացանցում տարածել է լուրեր այն մասին, որ իր բրոնզե արձանն է տեղադրվել Կոլումբիայի իր հայրենի քաղաքում՝ Բարանկիլայում:

    Հուշարձանի հեղինակը նկարիչ Յինո Մարկեսն է։ Արձանը կրկնում է երգչուհու 2005 թվականի «Hips Don't Lie» (թարգմանաբար՝ «Կոնքերը չեն խաբում»,«Бедра не лгут») տեսահոլովակից հայտնի պարային շարժումը:

    Շակիրայի արձանը Կոլումբիայում, hoonch.am, հունչ

    «Սիրտ, որը ստեղծագործում է, կոնքեր, որոնք չեն ստում, անզուգական տաղանդ, ձայն, որը շարժում է զանգվածներին, և բոբիկ ոտքեր, որոնք քայլում են հանուն մանկության և մարդկության բարօրության», - գրված է արձանի հիմքում:

    Շակիրայի արձանը Կոլումբիայում, hoonch.am, հունչ«Hips Don't Lie» տեսահոլովակը YouTube-ում հրապարակումից հետո դիտվել է ավելի քան 1,3 միլիարդ անգամ 14 տարվա ընթացքում:

    Շակիրայի արձանը Կոլումբիայում, hoonch.am, հունչԱրձանը պատրաստված է բրոնզից, իսկ բարձրությունը կազմում է 6,5մ։

     

    Չտեսնված Հանրապետություն, ՀԲԸՄ

    Invisible Republic - AGBU

    Previous

    Add comment

    Be informed

    Your opinion is very important for us,and questions, suggestions or remarks raised by you will be answered.