Միասին նստած, ընթրում են առյուծն ու ցուլը: Առյուծին զանգում է կինը.
– Սիրելիս, տուն շո՞ւտ կգաս:
– Այո՛ թանկագինս, շուտով տանը կլինեմ:
Ցուլը սկսում է ծիծաղել.
– Այ քեզ բան առյուծ, «Այո թանկագինս, շուտով տանը կլինե՞մ», դու էլ կասես, որ գազանների արքա՞ն ես: Իսկ ես այնպես եմ հարվածում սեղանին և բղավում. «Ձայնդ կտրի՛ր կին, երբ հարմար կգտնեմ, այդժամ էլ կգամ»:
Առյուծը անտարբեր պատասխանում է.
– Իսկ դու մի համեմատիր: Քո կինը կով է, իսկ իմը՝ առյուծ:
Add comment