• 28 september, 2024
     Անհայտության 29 տարի Արծիվ 13

    Անհայտության 29 տարի Արծիվ 13

    29 տարի առաջ․․․  1992 թ-ի հունիսի 29-ին․․․

    Բազում փորձություններով անցած «Արծիվ 13»-ը 1992թ-ի հունիսի 28-ին Մարտակերտի շրջանի ծայրամասային Չայլու և Լենինավան բնակավայրերի մոտ դիրքավորվեց։ Բաց տարածքներում միայն Թարթառի կիրճն էր, տեղ-տեղ աննշան բլուրներ, որոնց ներքևներում համատարած այգիներ էին։ 

    Այստեղ, հունիսի 28-ի, լույն 29-ի գիշերը աներևակայելի մարտ տեղի ունեցավ։

    Ականատեսի վկայությամբ, դա մի կատարյալ ճակատամարտ էր վերջին գրոհների նետվող թշմամու և հայ քաջերի միջև։ 

    Պատմությունը և իրական փաստերի բացարձակ հավաստիությունն այստեղ լռում են։

    Մարտից հետո պարզվեց, որ «Արծիվ-13» ջոկատը տվել էր երկու զոհ՝ հրամանատար Ռուբիկ Եղոյանը և ջոկատի ամենատարեց հայդուկը՝ Սերգեյ Ավետիսյանը՝ Պեպանը։ Ջոկատի մյուս մարտիկները այդպես էլ առ այսօր մնացել են անհայտ օրերի չբացահայտված տարեգրության մեջ։ 

    «Արծիվ 13»-ը լուռ է, սակայն նրա մարտական մեծ երթի ղողանջներով գիշեր ու զոր արթուն են ոգու մեծ ասքի ու հիշողության զանգերը։

    Այսօր,  Եռաբլուրում, հերոսների հարազատները, Պաշտպանության նախարարության ներկայացուցիչը, զինվորականներ և այլոք հարգեցին անհայտ կորած հերոսներին, ծաղիկներ խոնարհեցին հուշարձանին․․․ 

    Հիշում և խոնարհվում ենք․․․ Պարտական ենք մեր ամեն ապրած օրով․․․

     Նյութը կազմելուց օգտվել ենք՝ Ռաֆայել Սահակյանի «Գիրք վշտի և հպարտության» գրքից

    Ոսկեվազի Գինու Գործարան

    dfgd gdfg dfgd

    Next

    Add comment

    Be informed

    Your opinion is very important for us,and questions, suggestions or remarks raised by you will be answered.