Գյուղացին եզներն արձակում է գութանից, որ մի քիչ արածեն, ինքն էլ գլուխը դնում է գետնին՝ մի քիչ քնի հանգստանա: Շուտով վեր է կենում տեսնում՝ եզները չկան, գողացել են:
Գնում է թագավորի մոտ գանգատ:
- Թագավորն ապրած կենա,- ասում է,- իմ եզները գողացել, տարել են, մնացել եմ շիվար կանգնած:
- Է՜, դու ի՞նչ էիր անում, որ գողացան,- հարցնում է թագավորը:
- Ես քնած էի, գողացան:
- Ինչի՞ էիր քնել, չգիտե՞ս, որ քնած մարդու մալը կգողանան:
- Թագավորն ապրած կենա,- ասում է գյուղացին,- ես գիտեի, թե դու արթուն ես, դրա համար քնեցի: Եթե իմանայի թագավորը քնած է՝ ես չէի քնի:
Թագավորը հրամայում է՝ իր ախոռից երկու եզ են տալիս գյուղացուն, գողերին էլ բռնում են, չորս եզան գին են առնում նրանցից:
![Քնած թագավորը](https://hoonch.am/images/grakanutyun/mankakan-grakanutyun.jpg)
Քնած թագավորը
- Literature
- 12.06.2023
Did you like it ?, share!
Add comment