• 01 july, 2024
     Տնական կաթնաշոռ

    Տնական կաթնաշոռ

    Բաղադրիչներ

    1. Կաթ - 2 լիտր

    Նշված քանակից ստացվում է 400 գրամ կաթնաշոռ

     

    Պատրաստման եղանակը

    Կաթը թողնում ենք սենյակում, տաք տեղում 1-3 օր, ժամանակը կախված է ջերմաստիճանից: Որիպիսի ավելի արագ ստացվի կաթնաշոռը, կարող ենք կաթի մեջ ավելացնել երկու գդալ թթվասեր կամ սև հացի կտոր:

    Եթե կաթը թթվում է սառնարանում, այն կարող է փոխել իր համն ու հոտը: Եթե տեսնում եք, որ կաթը սառնարանում սկսում է թթվել, ավելի լավ է այն թողնել սենյակում, և ստանալ համեղ և օգտակար կաթնաշոռ:

    Թթված կաթը նմանվում է դոնդողի՝ ժելեի: Այդ ժամանակ կաթը լցնում ենք կաթսայի մեջ և դնում ենք թույլ կրակի վրա: Եփելու ընթացքում անընդհատ խառնել:

    Հանում ենք կրակից, թողնում ենք հովանա, քամիչի օգնությամբ հեռացնում ենք ավելորդ հեղուկը և կաթնաշոռը պատրաստ է։

    Բարի ախորժակ։

    Add comment

    Interesting also

    Be informed

    Your opinion is very important for us,and questions, suggestions or remarks raised by you will be answered.