• 05 февраль, 2025
     Հայկական խրատներ

    Հայկական խրատներ

    * * *

    Դժբախտաբար մեր ազգին մեջ շատերու բարձրանալուն գաղտնիքը բնական օրենքով միայն կլուծվի. ծանրերը միշտ գետնաքարշ կմնան ու թեթևները վեր կելլեն:

    Հակոբ Պարոնյան

    * * *

    Ազգային դպրոցները «ազգային ոգու» հենարաններից ամենաուժեղն են:

    Ալեքսանդր Մյասնիկյան

    * * *

    Վաղվա օրը այսօրվա սխալներն է ուղղում:

    Ներսես Ակինյան

    * * *

    Անկարելի է գտնել աշխարհ մը և ազգ մը, որ համեմատվի հայուն և յուր երկրին, որ այնքան ավեր, մահ, սուր, ուրացություն, արյուն, գերություն կրած լինի, ու նորեն ցայսօր ապրի:

    Գարեգին Սրվանձտյան

    * * *

    Զարմանալի է մեր ազգի կենսունակությունը. ես լիքն եմ էդ մեծ կենսունակության անսասան հավատքով: Կենսունակություն էլ որ ասում եմ՝ ասում եմ խոսքի բարձր ու ազնիվ իմաստով: Եվ ոչ մի բռնակալ, և ոչ մի բարբարոս երբեք չի կարողացել նվաճել ու ընկճել հայկական ցեղի էդ հզոր հատկությունը: Ամեն անգամ, ամեն մի բռնակալի հայ ժողովուրդը կարող էր կրկնել Վարդանանց խոսքը, թե՝ կարող ես հայի մարմինը տանջել, բայց նրա հոգու հետ ի՞նչ ես անելու...

    Հովհաննես Թումանյան

      .  

    Համստերն ու մրջյունը, Գոտհոլդ Լեսինգ

    Хомяк и муравей, Басня Готхольда Лессинга

    Следующий

    Комментировать

    Будьте информированным

    Ваше мнение очень важно для нас, и мы ответим на заданные вами вопросы, предложения или замечания.