• 05 февраль, 2025
     Առյուծն ու Էշը

    Առյուծն ու Էշը

    Մի օր Առյուծը հիվանդացավ, ուժից ընկավ, էլ տեղից չբարձրացավ։ Ինչքան թռչուն, գազան կար՝ հավաքվեցին, գնացին Առյուծից իրենց վրեժն առնելու, Էշն էլ գնաց։

    Առյուծը հալից ընկած, խեղճացած պառկած էր։ Բոլոր գազաները գնացին-եկան ու տո՛ւր թե կտաս, զարկեցին Առյուծի գլխին։ Առյուծը ձեն չէր հանոււմ։ Էշն էլ եկավ ու մի պինդ քացի տվեց Առյուծի ճակատին։ Առյուծը սրտի խորքից մի «ա՜խ» քաշեց ու տնքաց։
    Գազանները զարմացան, ասին.

    - Էդ ինչի՞ մենք զարկեցինք՝ ձեն չհանիր, համա որ Էշը զարկեց՝ տնքացիր ու «ա՜խ» քաշեցիր։

    Առյուծը ասավ.

    - Վա՜յ գլխիս, էն օրն եմ ընկել, որ Էշն էլ է քացի տալիս ինձ, հենց դրա՛ համար եմ տնքում ու «ա՜խ» քաշում։

    Աբու-Լալա Մահարի - Ավետիք Իսահակյան

    Абул Ала Маари - Аветик Исаакян

    Предыдущий

    Комментировать

    Будьте информированным

    Ваше мнение очень важно для нас, и мы ответим на заданные вами вопросы, предложения или замечания.