• 05 февраль, 2025
     Ձվի հիմքով դիմակներ մազերի համար

    Ձվի հիմքով դիմակներ մազերի համար

    Ձուն համարվում է իդեալական բաղադրիչ մազերի դիմակների համար: Ներկայացնում ենք 5 բաղադրատոմսեր, որոնք կարող ենք պատրաստել տնային պայմաններում:  

    ԴԻՄԱԿ ՁՎԻ ԴԵՂՆՈՒՑՈՎ ԵՎ ԿԻՏՐՈՆԻ ՀՅՈՒԹՈՎ

    2 ձվի դեղնուցը լավ հարել 1կիտրոնի հյութի հետ, ավելացնել մեկ թեյի գդալ յուղ՝ գերչակի, ձիթապտղի, ալոեի, չիչխանի... Լավ քսում ենք գլխի մաշկին, ապա մազերին: Սպասում ենք 30 րոպե և լվանում ենք:  

    ԴԻՄԱԿ ՁՎԻ ԴԵՂՆՈՒՑՈՎ, ՍԽՏՈՐՈՎ, ՄԵՂՐՈՎ ԵՎ ԱԼՈԵՅԻ ՀՅՈՒԹՈՎ

    Քամում ենք ալոեյի հյութը, սեղմում ենք 1 պճեղ սխտորը, ավելացնում ենք դեղնուցը և 1 գդալ մեղր: Ցանկալի է խառնել բլենդերի մեջ: Հավասարապես քսում ենք մազերին, թողնում 30 րոպե և լվանում ենք, ցանկալի է առանց շամպունի:  

    ԴԻՄԱԿ ՁՎԻ ԴԵՂՆՈՒՑՈՎ ԵՎ ԿՈՆՅԱԿՈՎ

    2 դեղնուցը և 25 մլ կոնյակը լավ հարում ենք: Քսում ենք մաքուր մազերին, թողնում ենք 15-20 րոպե և լվանում ենք գոլ ջրով: Ցանկալի է լվանալու ժամանակ շամպուն չօգտագործել:  

    ԴԻՄԱԿ ՁՎԻ ԴԵՂՆՈՒՑՈՎ, ԽԱՂՈՂԻ ԿՈՐԻԶԻ ՅՈՒՂՈՎ ԵՎ ՄԵՂՐՈՎ 

    2 դեղնուցը լավ հարել 3 ճաշի գդալ խաղողի կորիզի յուղի հետ, ավելացնում ենք 1 գդալ մեղր և վիտամին "Ա": Ստացված զանգվածը քսում ենք մազերին և սպասում 20 րոպե: Ցանկալի է օգտագործել շաբաթը մեկ անգամ:  

    ԴԻՄԱԿ ՁՎՈՎ ԵՎ ԽՄՈՐԻՉՈՎ 

    Ձուն, 1 գդալ կիտրոնի հյութը և 1 գդալ կոնյակը լավ խառնել, ապա ավելացնել 10 գրամ խմորիչ, խառնել: Ցանկության դեպքում կարող ենք ավելացնել նաև մի քանի կաթիլ որևէ յուղ: Հավասարապես քսում ենք մազերին, փաթաթում ենք պոլիեթիլենային տոպրակով և սրբիչով: Թողնում ենք 20-30 րոպե, լվանում ենք:

     

    Կարող է հետաքրքրել նաև․

    Կեֆիրով և խմորիչով դիմակ մազերի համար

    Թեյի ծառի յուղը մազերի համար

     

    Комментировать

    Интересно также

    Будьте информированным

    Ваше мнение очень важно для нас, и мы ответим на заданные вами вопросы, предложения или замечания.