• 05 февраль, 2025
     Ս.Մարիամ Աստվածածնի Ավետման տոնը

    Ս.Մարիամ Աստվածածնի Ավետման տոնը

    Ապրիլի 7-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Ս.Մարիամ Աստվածածնի Ավետման տոնը:

    Ամենայն Հայոց Գարեգին Բ Կաթողիկոսն այդ օրը հռչակել է որպես մայրերի և մայրության բերկրանքին սպասող կանանց օրհնության օր:

    Ապրիլի 7-ին բոլոր եկեղեցիներում Ս.Պատարագ է մատուցվում և մայրության բերկրանքին սպասող կանանց օրհնության կարգ է կատարվում:

    Ավետարանի համաձայն՝ այս օրը Գաբրիել հրեշտակապետը Աստծու կողմից ուղարկվել է Գալիլիայի Նազարեթ քաղաքը Մարիամ անունով մի աղջկա մոտ, և հաղորդել, որ ինքը պիտի լինի մայրն այն Փրկչի, ում սպասում էր ողջ ժողովուրդը. «Նա մեծ կլինի և Բարձրյալի Որդի կկոչվի: Ու նրա թագավորությունը վախճան չի ունենա»:

    Այս ավետիսն անակնկալ էր Մարիամի համար, սակայն նա լուրն ընդունել է խոնարհությամբ. «Ահավասիկ ես մնում եմ Տիրոջ աղախինը…»:

    Սիրելի Մայրեր, քույրեր շնորհավորում ենք այս գեղեցիկ տոնի կապակցությամբ, եղեք առողջ եւ երջանիկ:

     

    Անհայտության 29 տարի Արծիվ 13

    russki

    Следующий

    Комментировать

    Будьте информированным

    Ваше мнение очень важно для нас, и мы ответим на заданные вами вопросы, предложения или замечания.