• 13 март, 2025
     «Content Creation & Marketing» դասընթաց 15-ից 29 տարեկան երիտասարդների համար

    «Content Creation & Marketing» դասընթաց 15-ից 29 տարեկան երիտասարդների համար

    «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի (Enterprise Incubator Foundation (EIF) ) և Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի (Gyumri Technology Center - GTC) կողմից՝ «Հայաստանում աշխատուժի զարգացման» ծրագրի ներքո կազմակերպվող «Content Creation & Marketing» դասընթացի գրանցման վերջնաժամկետը երկարաձգվում է մինչև մարտի 17-ը ներառյալ:

    Դասընթացի շրջանակում մասնակիցները կուսումնասիրեն սոցիալական մեդիա մարքեթինգի հիմունքները, ռազամավարության մշակման, վիզուալ և գրավոր քոնթենթի ստեղծման, գովազդի տեղադրման և արդյունքների գնահատման, մարքեթինգային ճգնաժամի կանխարգելման և կառավարման, սոցիալական հարթակներում գործունեության արդյունավետության վերլուծության և բարձրացման մեթոդներն ու առանձնահատկությունները։

    Դասընթաց 15-29 տարեկան երիտասարդների համար

    Ո՞վ կարող է մասնակցել․

    •  15-ից 29 տարեկան երիտասարդները, հատկապես՝
      արդեն իսկ աշխատանք ունեցող մասնագետներն, ովքեր ցանկանում են բարելավել մասնագիտական գիտելիքները, բարձրացնել մարքեթինգային գործունեության արդյունավետությունը,
    • ինչպես նաև սոցիալական հարթակներում սեփական բիզնեսն ինքնուրույն զարգացնելու նպատակ ունեցող ձեռնարկատերերը։

    Դասընթացի մանրամասներ․
    • Դիմելու վերջնաժամկետ՝ մարտի 17,
    • Ծրագրի տևողություն՝ 2 ամիս ,
    • Մասնակցություն՝ անվճար,
    • Ձևաչափ՝ հիբրիդային,
    • Անցկացման վայր՝ ԳՏԿ։

     Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև մարտի 17-ը ներառյալ լրացնել հետևյալ առցանց հայտաձևը՝ https://bit.ly/3REaLY9

    Տեղերը սահմանափակ են։ Մասնակիցների ընտրությունն իրականացվելու է հարցազրույցի միջոցով։

    Հարցերի կամ հավելյալ տեղեկատվության համար կարող եք զանգահարել 055 135558 հեռախոսահամարով:

    «Հայոց բանակ» - Դավիթ Հակոբյան

    Давид Акопян

    Предыдущий

    Комментировать

    Будьте информированным

    Ваше мнение очень важно для нас, и мы ответим на заданные вами вопросы, предложения или замечания.