• 28 september, 2024
     Պահածոյացված թե՞ սառեցված մթերք

    Պահածոյացված թե՞ սառեցված մթերք

    Շատերը չգիտեն, բայց պահածոների պատմությունը եկել է դեռևս հին ժամանակներից: Այն ժամանակ, երբ սառնարաններ չկային, մթերքները պահպանելու և ձմռան պաշարը հավաքելու համար, կիրառում էին հենց պահածոյացման տարբերակը։ Այն օգտագործում էին ոչ միայն ձմռանը գոյատևելու համար, այլ նաև երկար ճանապարհորդությունների, պատերազմների կամ արշավների ժամանակ սնունդ ապահովելու համար:

    Առաջին կոնսերվանտը համարվում է աղը, որի շնորհիվ ճարպը և միսը կարելի էր երկար ժամանակ պահպանել:

    Ցանկացած պահածոյացված մթերք, իր մեջ պարունակում է մեծ քանակությամբ աղ, շաքարավազ և քացախ, որն էլ նշանակում է, որ տվյալ «ՈՒՏԵԼԻՔԸ» տոքսինների աղբյուր է։ Առանց նշված բաղադրիչների տվյալ մթերքները պահպանել հնարավոր չէ։

    Նույնիսկ ամենացածր կալորիականություն ունեցող պահածոյացված բանջարեղենը, որը հազվադեպ է գերազանցում 20-30կկլ/կիլոկալորիա/, այս դեպքում որևէ դեր չի խաղում։ Պահածոների մեջ պարունակող աղը խանգարում է, որպեսզի օրգանիզմում գտնվող ավելցուկային ջուրն ու տոքսինները դուրս գան օրգանիզից, որն էլ կարող է հանգեցնել երիկամների կամ սրտի սխալ կենսագործունեության, կամ այլ հիվանդությունների: Ինչպես նաև դրսևորվել տարբեր ախտանշաններով՝ թուլություն, ինքնազգացողության վատացում, պարկեր աչքերի տակ և այլն:

    Նախապատվությունը տվեք սառեցված մթերքներին։

     

    Հեղինակ՝ բյութի բլոգեր Աննա Սեմերջյան

    Add comment

    Interesting also

    Be informed

    Your opinion is very important for us,and questions, suggestions or remarks raised by you will be answered.