• 01 july, 2024
     Կոտլետներ բրոկոլիով

    Կոտլետներ բրոկոլիով

    Բաղադրիչներ

    1. Բրոկոլի - 400 գրամ
    2. Հավկիթ - 2 հատ
    3. Պինդ պանիր - 120 գրամ
    4. Հավի աղացած միս - 500 գրամ
    5. Սխտոր - 1 պճեղ
    6. Մաղադանոս, սոխ
    7. Աղ, պղպեղ ըստ ճաշակի
    8. Պաքսիմատ
    9. Ձիթայուղ

    Պատրաստման եղանակը

    Կոտլետները կարող ենք տապակել ձիթայուղի մեջ կամ եփել ջեռոցում։

    Բրոկոլին եփում ենք, հովանալուց հետո բլենդերի միջոցով լավ մանրացնում ենք։ Այս տարբերակով կոտլետները ստացվում են շատ նուրբ և համեղ։

    Մանրացված բլորոկոլին լցնում ենք մեծ ամանի մեջ, վրան լցնում ենք հավի աղացած միսը, մանր կտրտած կանաչին, ճզմած սխտորը, հավկիթը, համեմունքները։

    Խոշոր քերիչով անց ենք կացնում պանիրը և ավելացնում ենք զանգվածի վրա։ Լավ խառնում ենք։

    Եթե կոտլետները որոշել ենք պատրաստել ջեռոցում, ավելացնում ենք նաև 2 ճաշի գդալ ձիթայուղ։ Ձևավորում ենք փոքրիկ գնդակներ, բոլոր կողմերից պատում ենք պաքսիմատով, եփում ենք ջեռոցում 180 աստիճանում մոտ 15 րոպե։

    Եթե որոշել ենք տապակել կոտլետները,  ձիթայուղ չենք ավելացնում, ձևավորում ենք փոքրիկ գնդակներ, պատում ենք պաքսիմատով և եփում ենք ձիթայուղի մեջ։ 

     

     Բարի ախորժակ

     

    Add comment

    Interesting also

    Be informed

    Your opinion is very important for us,and questions, suggestions or remarks raised by you will be answered.