Բաղադրիչներ
- Կարագ - 120 գրամ
- Կաթ - 4 ճաշի գդալ
- Ձու - 1 հատ
- Ալյուր - 2-2,5 բաժակ
- Շաքարավազ - 3 ճաշի գդալ
- Խտացրած կաթ - 1 տուփ
- Պոպոկ - 100 գրամ
- Աղ - 1 թեյի գդալ
- Շաքարի փոշի - ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
Ձուն լավ հարում ենք շաքարի և կաթի հետ: Հալեցնում ենք կարագ ը և ավելացնում ենք ձվին:
Ավելացնում ենք աղը, հարելով ավելացնում ենք ալյուրը:
Հունցում ենք պինդ խմոր, բաժանում ենք երկու մասի: Խմորները դնում ենք սննդային պոլիէթիլենային տոպրակների մեջ և դնում ենք սառցախցիկի մեջ 1-ից 2 ժամ:
Սառը խմորները թաթախում ենք ալյուրի մեջ և քերում ենք միջին կամ մանր քերիչով: Թխում ենք ջեռոցում 180 աստիճան ջերմությամբ մինչև խմորը դառնա ոսկեգույն: Թխելուց հետո խմորը մաղի օգնությամբ հեռացնում ենք ավելորդ ալյուրը:
Մանրացնում ենք պոպոկը:
Խառնում ենք թխված խմորը, պոպոկը և խտացրած կաթը:
Խմորը ձևավորում ենք կոների նման, վրան շաքարի փոշի ենք անում կամ կարող ենք զարդարել սննդային գնդիկներով, աստղիկներով, փայլերով...
Բարի ախորժակ
Add comment