• 03 july, 2024
     Չորս եղանակ - Աթաբեկ Խնկոյան

    Չորս եղանակ - Աթաբեկ Խնկոյան

    Թե գարուն է նախշ - նախշուն,
    Նա ինչե՞ր է մեզ բաշխում.
    - Ծիլ ու ծաղիկ, կանաչ խոտ,
    Ալ ու ալվան վարդ շաղոտ:

     

    Թե ամառ է, շոգ ամառ,
    Ի՞նչ է բերում մեզ համար.
    — Ցորեն, գարի ու հաճար՝
    Ամեն հոգսի դեղ ու ճար:

     

    Թե աշուն է պտղաբեր,
    Ի՞նչ է բերում մեզ նվեր.
    - Նուռ, սերկևիլ, տանձ, խնձոր,
    Դեղձ ու խաղող մեղրածոր:

     

    Թե ձմեռ է ցրտաշունչ,
    Ի՞նչ է թափում լուռումունջ.
    - Փաթիլ, փաթիլ փափուկ ձյուն՝
    Արծաթի պես պսպղուն:

    Add comment

    Interesting also

    Be informed

    Your opinion is very important for us,and questions, suggestions or remarks raised by you will be answered.