Բաղադրիչներ
- Դդում - 350 գրամ
- Կարտոֆիլ - 350 գրամ
- Ալյուր - 3 ճաշի գդալ և 100 գրամ
- Բուսայուղ
- Աղ, սև պղպեղ ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
Լավ լվանում ենք դդումը և կարտոֆիլը, հեռացնում ենք կողևները:

Մանր քերիչով անցկացնում ենք դդումը և կարտոֆիլը, կամ կարող ենք մանրացնել բլենդերով:

Խառնում ենք իրար մանրացված դդումն ու կարտոֆիլը, ավելացնում ենք աղ, սև պղպեղ, այլուր:

Լավ խառնում ենք: Պետք է ստացվի ոչ պինդ, ոչ թույլ խմոր:
Ամանի մեջ լցնում ենք ալյուր: Պատրաստում ենք գնդիկներ, պատում ենք ալյուրով և տապակում ենք տաք բուսայուղի մեջ մոտավորապես 4 րոպե, մինչև երկու կողմից կարմրի:

Կարող ենք մատուցել և տաք, և սառը վիճակում:

Բարի ախորժակ
Add comment