Ցանկացած տան մասին ամենակարևոր կարծիքը ձևավորում է հյուրասենյակը: Բացի նրանից, որ սպիտակ գույնը հյուրասենյակում նորաձև է, այն նաև հաղորդում է թարմություն: Եթե սենյակը փոքր է, մեծ սպիտակ գորգը այն կդարձնի ավելի ընդարձակ և լուսավոր: Քառակուսի սպիտակ գորգի օգնությամբ կարող ենք ստղծել մոդեռն ոճի ինտերիեր:

Իհարկե գորգը չի հանդիսանում ինտերիերի կարևոր մասնիկ, սակայն այն կապում է իրար առանձին դետալներ, ստեղծելով գեղեցիկ կոմպոզիցիա, կամ հակադակը՝ դրանք առանձնացնում է: Եվ իհարկե ինտերիերին հաղորդում է ջերմություն և հարմարավետության զգացողություն:

Օվալաձև սպիտակ գորգի միջոցով հեշտությամբ կարելի է ընդգծել հյուրասենյակի առանձին դետալները, օրինակ գեղեցիկ բազմոցը, սեղանը...

Օգտագործելով ինտերիերի դիզային մի շարք գիտելիքներ, լիելով համարձակ, չվախենալով նորություններից, կարող ենք ունենալ հետաքրքիր, օրիգինալ, ջերմ մթնոլորտ...
Add comment