• 01 july, 2024
     Ինչպես պահպանել կազմվածքը, Մարիա Ղարիպեան

    Ինչպես պահպանել կազմվածքը, Մարիա Ղարիպեան

    Մոդելային աշխարհ․․․ այնքան գրավիչ ու ցանկալի․․․

    Բայց ես մոտ 74 կիլոգրամ էի, և որպիսի ունենայի մոդելին համապատասխան կառուցվածք, սկսեցի կոնկրետ քայլեր անել։
    Մարիա Ղարիպեան, գեղեցկության գաղտնիքներ

    • Սննդակարգից հանեցի քաղցրը, ալյուրը
    • Առավոտյան պարտադիր խմում էի գոլ ջուր
    • Շաբաթը 3 անգամ գնում էի մարզասրահ, հիմնականում առավոտյան։ 
      Մոտավորապես 2 ժամ մարզվում էի։ Ուշադրության կենտրոնում ոտքերս էին, դրա համար հիմնականում շատ վազում էի, մոտ 30 րոպե, նաև կան շատ լավ վարժություններ ոտքերի համար, որոնք նույնպես ես անում էի առանձնահատուկ։ 
      Մարիա Ղարիպեան, գեղեցկության գաղտնիքներ
    • Կեսօրին ուտում էի թեթև սնունդ՝ գրեչկա, բրինձ, խաշած միս, ձուկ․․․
      Բացառում էի համեմունքները։ Նախընտրում էի օգտակար, բանջարեղենային աղցաններ՝ բրոկոլի, պոմիդոր, վարունգ․․․ 
    • 3-ից հետո ուտում էի միրգ, հիմնականում խնձոր՝ դարչինով։ Ի դեպ, դարչինը ունի մաքրող, նիհարեցնող հատկություն։ Դարչինով սիրում եմ նաև նարինջը, ցիտրուսային մրգերը։ 
    • Երեկոյան ոչինչ չէի ուտում, իմանալով, որ 6-7-ը պետք է թեթև սնվել։ Նախընտրում էի վարսակով պեչենիներ, կամ մածուն, որը միարժամանակ և կշտացնում է, և նպաստում նիհարեցմանը։
      Երեկոյան նաև խմում էի սուրճ կամ կանաչ թեյ։

    Մարիա Ղարիպեան, գեղեցկության գաղտնիքներԵթե ցանկանում եք նիհարել, կամ պահել կազմվածքը, 2-3 ժամը մեկ պետք է սնվել, սակայն թեթև, առանց քաղցրի, յուղի ու համեմունքի․․․

    Ես, որպես մոդել, հետևում եմ այսպիսի սննդակարգի, սակայն մոդելային աշխատանքների ժամանակ ավելի թեթև եմ սնվում, որպիսի նաև ավելի վստահ զգամ ինձ։

    Մարիա Ղարիպեան, գեղեցկության գաղտնիքներՇատ կարևոր է, որ ձեզ նվիրեք մեկ օր, օրինակ իմ համար դա կիրակին է, երբ ես ուտում եմ ինչ ցանկանամ, անգամ քաղցր, կամ բուրգեր, իհարկե քիչ․․․ Միևնույն ժամանակ փորձում եմ հաշվել կալորիաները, եթե գերազանցում են, փորձում եմ սպորտով լրացնել․․․
    3-4 ամիսների ընթացքում մոտ 12 կգ նիհարեցի, այժմ մարզվում եմ տանը, շարունակում եմ ճիշտ սնվել։ 

    Ամենակարևորը պետք է ունենալ կամքի ուժ, ունենալ նպատակ և ճիշտ կազմակերպել քայլերը, որպիսի նիհարելուն զուգահեռ, չվնասենք ինքներս մեզ։ 

     

    Իր անձնական գեղեցկության խորհուրդներով մեզ հետ կիսվեց՝ Մարիա Ղարիպեանը

    Add comment

    Interesting also

    Be informed

    Your opinion is very important for us,and questions, suggestions or remarks raised by you will be answered.