• 01 july, 2024
     Իմացե՜ք, ում դեմ եք ելել․․․

    Իմացե՜ք, ում դեմ եք ելել․․․

    Հարգում ենք և հպարտ ենք ձեզանով՝ հայ կանայք

     

    Գիտե՞ք ինչով ենք տարբեր մենք մեր թշնամուց՝ հարգում ենք իրենց մեծ ու պուճուրին, խաղաղ ապրողին: Մենք կռվում ենք միայն մեր հողը նենգաբար արյունոտող չար գազանի դեմ: Մենք արդեն հաղթել ենք, քանզի չենք գտնվել այնքան անօգնական, թույլ ու տկար, որ զենք պարզենք փոքրիկ, անմեղ երեխայի վրա, կյանքից զրկենք նրա մորը:

    Ես հպա՜րտ եմ, որ հայու գենն եմ կրում, ես հպա´րտ եմ, որ զինվորականի կին եմ, ես հպա՜րտ եմ, որ ապագա զինվորի մայր եմ...

    Մեր զինվորի թիկունքում անվախ մայրերն են, նրանց արի զավակները, անվերջ աղոթող և խաղաղություն խնդրող տատերն ու պապերը, և որ ամենակարևորն է՝ մեր զորավոր խաչը:

    Դե իմացե՜ք, ում դեմ եք ելել...

    ՀԱՂԹԵԼ ԵՆՔ, ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ....

     

    Հեղինակ՝ Ռիմա Ստեփանյան

     

    Ոսկեվազի Գինու Գործարան

    dfgd gdfg dfgd

    Next

    Add comment

    Be informed

    Your opinion is very important for us,and questions, suggestions or remarks raised by you will be answered.