• 01 july, 2024
     Սարյակի տունը - Հայրապետ Հայրապետյան

    Սարյակի տունը - Հայրապետ Հայրապետյան

    Սարյակները մեր հերվան
    Շուտով մեզ մոտ պիտի գան,
    Բայց տնակը հնացած
    Պետք չի գալու էլ նրանց։

     

    Կարե՛ն, արի միասին
    Նոր տուն շինենք մի կարգին,
    Թե չէ՝ տեսնի տուն չկա,
    Էլ մեր բակին մոտ չի գա։

     

    Որդ ու թրթուր զանազան,
    Ես ինչ գիտեմ, էլ ինչ բան,
    Ներս կմտնեն մեր այգին,
    Վնաս կտան ահագին։

     

    Դե վե՛ր, գնա մուրճը բեր,
    Ես էլ՝ տախտակ ու մեխեր։

    Add comment

    Interesting also

    Be informed

    Your opinion is very important for us,and questions, suggestions or remarks raised by you will be answered.