• 29 june, 2024
     Պանիրը խմորի մեջ

    Պանիրը խմորի մեջ

    Բաղադրիչներ

    1. Ջուր - 1,5 բաժակ
    2. Աղ - 1/4 ճաշի գդալ
    3. Ալյուր - 4 բաժակ
    4. Թթվասեր 20% յուղայնությամբ - 3 ճաշի գդալ
    5. Սուլուգունի պանիր - 500 գրամ
    6. Պոմիդոր - 1կգ
    7. Սխտոր - 3 պճեղ
    8. Աղ, համեմ
    9. Բամբուկե փայտիկներ

    Պատրաստման եղանակը

    Խառնում ենք միմյանց ալյուրը և ջուրը: Հունցում ենք խմոր: Տալիս ենք գնդակի տեսք և թողնում 10 րոպե: Ապա բացում ենք խմորը, քսում ենք թթվասեր, փաթաթում ենք ռուլետի նման: Թողնում ենք ևս 10 րոպե:

    Լվանում ենք պոմիդորը և մանր մտրատում ենք:

    Հեռացնում ենք սխտորի կճեպը, լվանում ենք, մանրացնում:

    Մանրացնում ենք նաև համեմը, խառնում սխտորի հետ, վրան աղ ցանում:

    Քառակուսիներով կտրտում ենք սուլուգունի պանիրը:

    Խմորը բացում ենք, 3սմ հաստությամբ կտրտում ենք, մեջտեղում դնում ենք վերը թվարկված բաղադրիչները, բամբուկե փայտիկը, փակում ենք եզրերը:

    Եփել կամ ջեռոցում, կամ թավայի մեջ՝ քիչ բուսայուղով:  

    Add comment

    Interesting also

    Be informed

    Your opinion is very important for us,and questions, suggestions or remarks raised by you will be answered.