• 03 july, 2024
     Լավաշը պանրով և ձվով: Նախաճաշ 5 րոպեում

    Լավաշը պանրով և ձվով: Նախաճաշ 5 րոպեում

    Հալած տաք պանիր լավաշի մեջ.... Հիանալի նախաճաշ ընդամենը  5 րոպեում Բաղադրիչներ.

    1. Լավաշ
    2. Պանիր, ցանկալի է լինի յուղայնությամբ
    3. Ձու
    4. Աղ, համեմունք - ըստ ճաշակի

    Պատրաստման եղանակը Լավաշը կտրատում ենք ուղղանկյուններով: Պանիրը կտրատում ենք այնպես, որ լավաշով կարողանանք ծածկել երկու կողմից նվազագույնը 1սմ հաստությամբ: Ձուն հարում ենք պատառաքաղով, ավելացնում ենք աղ և համեմունք ըստ ճաշակի, հաշվի ենք առնում նաև պանրի աղիությունը: Պանիրը փաթաթում ենք լավաշով, տեղափոխում ենք հարված ձվի մեջ, մի քանի վայրկյան թողնում ենք, տապակում ենք երկու կողմից 3-5 րոպե:

    Մատուցում ենք տաք վիճակում: Բարի ախորժակ: 

    Add comment

    Interesting also

    Be informed

    Your opinion is very important for us,and questions, suggestions or remarks raised by you will be answered.