Վա՜յ, մայրիկ ջան, գիտե՞ս որ
Կանանց տոնըն է այսօր։
Վեր կաց գնա միտինգի։
Հոգ մի՛ տանի դու իսկի.
Լավ կերակուր ես կեփեմ,
Տունը մաքուր կսրբեմ,
Աշոտիկին կաթ կտամ,
Հավիկներին կուտ կտամ։
Թե որ մարդ գա քեզ կանչի,
Կասեմ՝ մայրս տանը չի։
Դե՛, վեր գնա, մայրիկ ջան,
Մենակ կանեմ ամեն բան։
![Մարտի 8-ին - Հայրապետ Հայրապետյան](https://hoonch.am/images/grakanutyun/mankakan-grakanutyun.jpg)
Մարտի 8-ին - Հայրապետ Հայրապետյան
- Literature
- 15.05.2023
Did you like it ?, share!
Add comment