• 29 june, 2024
     Բարմենների միջազգային օր

    Բարմենների միջազգային օր

    Փետրվարի 6-ը շատ երկրներում նշում են որպես բարմենների միջազգային օր: Այդ օրը պատահաբար չի ընտրվել, փետրվարի 6-ին նշվում է քրիստոնեական առաքյալ Սուրբ Ամանդի (584—675թ.) օրը: Հնուց ի վեր նա հովանավորում է գինեգործներին, գարեջրագործներին, առևտրականներին, ինչպես նաև խոհարարներին և բարմեններին: Ըստ որոշ աղբյուրների, բարմենի մասնագիտությունը առաջացել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում: Այստեղ մեծ խանութներում սկսեցին ալկոհոլային խմիչքները ներկայացնել առանձին հատվածներում, դրանց մոտ տեղադրելով սեղաններ և աթոռներ: Առաջին բարմեններն էին ալկոհոլ վաճառող աշխատակիցները, որոնք ներկայացնում և հյուրասիրում էին խմիչքները: Առաջին պրոֆեսիոնալ բարմենը համարվել է Ջերրի Թոմասը: Նա 1862 թվականին գրեց և հրապարակեց ուղեցույց բարմենների համար՝ «Bartender’s Guide», որում նա ներկայացնում էր բազմաթիվ խմիչքների և կոկտեյլների բաղադրատոմսեր: Բարմենը պետք է ունենա լավ հիշողություն, արագ կողմնորոշվելու ունակություն... Նա հիմնականում աշխատում է գիշերը, բարձր երաժշտության ներքո, և հիմնականում ոչ սթափ հաճախորդների հետ: Այդ իսկ պատճառով, բարմենի մասնագիտության մեջ կարելի է ասել պարտադիր է հոգեբանի մտածողությունը և հումորը: Շնորհավոր Ձեր տոնը սիրելի բարմեններ...

    Ոսկեվազի Գինու Գործարան

    dfgd gdfg dfgd

    Next

    Add comment

    Be informed

    Your opinion is very important for us,and questions, suggestions or remarks raised by you will be answered.